Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ում լսել և վերծանել են օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Օգոստոս 14,2019 15:52

Facebook ընկերության աշխատակիցներն օգտվել են կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: Այդ փաստը աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածն է հրապարակել Bloomberg գործակալությունը:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի զրույցների գաղտնալսումը և ձայնագրությունն իրականացվել է միայն նրանց համաձայնությամբ և այլևս չի կիրառվում սոցցանցում: «Ինչպես և Google և Apple ընկերությունները, ավելի քան մեկ շաբաթ առաջ մենք դադարեցրել ենք վերլուծել օգտատերերի զրույցների ձայնագրությունները»,- ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ: Ըստ դրա՝ Messenger ծառայության հաղորդակից անանուն ձայնային հաղորդագրությունները վերծանելով՝ ընկերությունը ստուգել է իր ծրագրային ռոբոտի աշխատանքի արդյունավետությունը:

Տեղեկատվությունը հավաքելու նպատակը եղել է գովազդային հայտարարությունները և տեղեկատվական առաջարկները օգտատերերի պահանջներին համապատասխանեցնելը:

Միաժամանակ, ընկերության՝ ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող աշխատակիցները Bloomberg-ին հայտնել են, որ իրենց չի հաղորդվել ոչ ձայնագրությունների ծագումը, ոչ նպատակը՝ ինչու են դրանք վերծանվում: Երբեմն դրանք եղել են անձնական բնույթի խոսակցություններ՝ վուլգար բառապաշարով: Ընդ որում, Facebook-ն իր օգտատերերին չի տեղեկացրել, որ իրենց խոսակցությունների ձայնագրությունը կարող է հայտնվել երրորդ անձի ձեռքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031