Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցը Երևան որոշիչ կլինի Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցում

Օգոստոս 14,2019 14:13

Աշխարհաքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնն անդրադարձել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցին Հայաստան, մասնավորապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան որոշիչ կլինի այն հարցում՝ արդյոք Հայաստանը կարող է գերապատվություն ստանալ Ռուսաստանի առաջ՝ որպես սպառնալիքի մատակարարման շուկա:

«Պարոն Փաշինյանի սադրիչ քայլը թույլ է տալիս ենթադրել, որ լարվածության աճը կարող է հանգեցնել հերթական ռազմական գործողությունների բռնկմանը Լեռնային Ղարաբաղում,- գրում է պարբերականը: -Վարչապետը կարող էր ավելի շատ սպառազինություն խնդրել՝ ավելի լավ պատրաստվելու 2016թ. պատերազմի կրկնությանը: Այնուամենայնիվ, չնայած Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար, դա չի խանգարում Մոսկվային զենք վաճառել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին: Արդյոք Մոսկվայի հետ Փաշինյանի հարաբերությունների ջերմացումը կհանգեցինի սպառազինությունների ոլորտում Ռուսաստանի առաջ առավելություն ստանալ Ադրբեջանի նկատմամբ՝ կպարզվի Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին կայանալիք այցի ընթացքում»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031