Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ հայտնվել են հայկական երկու ընկերություն

Օգոստոս 14,2019 13:57

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում տեղադրված նախնական փաստաթղթում:

Մասնավորապես, պատժամիջոցների տակ է հայտնվել «Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն:

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցներ սահմանելու պատճառն այն է, որ ԵրԿՄԳՀԻ-ն ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից»՝ առանց անհրաժեշտ արտոնագրի, իսկ անձը, որը ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական կազմակերպության հետ:

Պատժամիջոցների տակ, բացի հայկական ընկերություններից, հայտնվել են ընկերություններ Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Կանադայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031