Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար

Օգոստոս 14,2019 13:46

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող   «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների  առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

 

·      Օրգանական մթերքի վերամշակում,

·      Օրգանական մթերքի սերտիֆիկացում,

·      Օրգանական մթերքի պահպանում,

·      Օրգանական մթերքի փաթեթավորում,

·      Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,

·      Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,

·      Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,

·      Մթերման անձնակազմ,

·      Հավաքի ժամանակահատվածի  որոշում,

·      Հումքի հավաք,

·      Թունավորման ախտանիշները,

·      Հումքի առաջնային մշակում,

·      Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,

·      Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,

·      Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,

·      Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

 

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:  Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031