Լրահոս
Օրվա լրահոսը

«Խախտելով ներպետական օրենքը՝ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը հունիսից չի քննվում». պաշտպան

Օգոստոս 14,2019 13:17

Դեռեւս հունիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացվել էր միջնորդություն՝ նրան գրավով կալանքից ազատելու մասին, որը, սակայն, մինչեւ օրս չի քննվել: «Ըստ օրենքի՝ նման միջնորդությունները քննվում են ստանալուց հետո՝ անմիջապես: Այսօր օգոստոսի 14-ին է, բայց խախտելով ներպետական օրենքի պահանջը՝ դատարանը մեր միջնորդությունը դեռեւս չի քննել: Արդեն դիմել ենք ՄԻԵԴ: Սա 7-րդ գանգատն է՝ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դրվագով»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, որ Դավիթ Գրիգորյանն այլեւս չի կարող քննել միջնորդությունը, քանի որ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, իսկ մեկ այլ դատավորի գործը դեռեւս մակագրված չէ. «Սա օրենքից եւ Եվրոպական կոնվենցիայից չբխող պատճառաբանություն է, եւ շուտով կլսենք ՄԻԵԴ-ի տեսակետն այս հարցի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործքը քննած եւ լիազորությունները կասեցված Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2422169808002186/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031