ՖԻԴԵ-ի Twitter-յան էջում կազմակերպված քվեարկության արդյունքով նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ստացել է ձայների 36%-ը (182 մարդ):
Երկրորդ տեղում խորհրդային շախմատիստ Գարրի Կասպարովն է 28% (143 երկրպագու), երրորդում՝ ամերիկացի գրոսմայստեր Բոբի Ֆիշերը 25% (128 շախմատասեր):
Հարցմանը մեկ շաբաթվա ընթացքում մասնակցել է ավելի քան 500 մարդ:
Կարդացեք նաև
Մագնուս Կարլսենը 2013 թվականից աշխարհի գործող չեմպիոնն է Նա երեք կարգերով՝ դասական, արագ եւ կայծակնային շախմատ, աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնն է: Կարլսենը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը գլխավորած ամենաերիտասարդ շախմատիստն է (այդ ժամանակ նա եղել է 19 տարեկան, մեկ ամսական):
Մագնուս Կարլսենը հինգ անգամ (2009-2013թթ.) արժանացել է «Շախմատային Օսկար» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է մեկ տարում ցույց տված շախմատային բացառիկ ձեռքբերումների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ