Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նազարեթ Բերբերյան. Ցեխարձակումով սնանող այսօրինակ քարոզչական բանակռիւներու մէջ ուղղակի մահուան կը դատապարտուի առաջնորդող միտքի եւ ուղի հարթող խօսքի անփոխարինելի արժէքը. «Ասպարեզ»

Օգոստոս 14,2019 10:05

Հայաստանի հետ ամբողջ հայութիւնը բնական անձկութեամբ, նաեւ նողկանքով կը հետեւի գռեհկացման սահմանները գլած-անցած ներքաղաքական քարոզչական պատերազմին:

– «Արցախը Հայաստան է եւ վերջ» պատգամին դէմ քարոզչական արշաւ կը սկսի՝ իբր թէ Ատրպէյճանին ձեռքը յաղթաթուղթ չտալու «նախանձախնդրութեամբ»…

– Վերանկախացեալ Հայաստանի պետականութեան ամբողջ շէնքը սոսկ կեղեւի վերածուած է‘ ծածկելու համար մինչեւ արմատները թափանցած կոռուպցիան իմաստով ահազանգին կ՛արձագանգեն՝ Ատրպէյճանին աւելի լաւ նուէր կարելի չէր տալ… կոկորդիլոսի արցունքներով:

– Կտուրներէն ահազանգ կը հնչեցնեն, թէ Արցախի հերոսները կարելի չէ կալանքի տակ պահել կամ՝ անոնց հասցէին հարցականներ հնչեցնել, ի՛նչ որ ալ ըլլայ եւ որքան ալ հիմնաւոր ըլլան անոնց դէմ ուղղուած ամբաստանութիւնն ու մեղադրանքները:

Շարքը երկարելու կարիքը չկայ, որովհետեւ համացանցի այս դարուն ամէն ինչ բաց է ու հասանելի ամէն մարդու համար:

Եւ եթէ մեր ժողովուրդի հաշուոյն կարելի է հանգիստ մնալ, որ ապակողմնորոշման ու ապատեղեկատուութեան տղմուտ ջուրերը շատ հեռու չեն կրնար երթալ, միեւնոյն հանգստութիւնը դժուար է ունենալ չորրորդ իշխանութեան՝ մամուլի եւ զանգուածային լրատուամիջոցներուն սպառնացող վտանգին հաշուոյն:

Ցեխարձակումով սնանող այսօրինակ քարոզչական բանակռիւներու մէջ ուղղակի մահուան կը դատապարտուի առաջնորդող միտքի եւ ուղի հարթող խօսքի անփոխարինելի արժէքը:

Դանակը հասած է ոսկորին եւ ուշի մնացած ենք արդէն ուղիղ ճակատէն դիմագրաւելու չորրորդ իշխանութեան… գերեզմանափորները՝ քաղաքական ի՛նչ ճամբարի մէջ ալ ծուարած ըլլան անոնք:

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031