Տալլինում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականի երեք անդամներ՝ 57 կգ քաշային Վրեժ Գեւորգյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը եւ 79 կգ՝ Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էին ստացել, սակայն երեքն էլ գոտեմարտերը տանուլ տվեցին:
Մրցագորգում մնացել է միայն 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, որը վաղը սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է եգիպտացի ըմբիշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ