Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովն արդարացրել է իրավապահների կոշտ գործողությունները անկարգությունները կանխելու համար

Օգոստոս 13,2019 18:35

Կրեմլն անթույլատրելի է համարում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է իրավապահների կոշտ գործողությունները անկարգությունները կանխելու համար: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք միանգամայն անընդունելի ենք … համարում անհամաչափ ուժի կիրառումը իշխանության իրավապահ մարմինների կողմից և միանգամայն արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հասարակական անկարգությունները կանխելու համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հատուկ ընդգծել է, որ դատական հայցերի առաջ գալու դեպքում դրանք «պետք է քննվեն անհրաժեշտ կարգով և հետո քննվեն դատարանում»: Ընդ որում, նա կոչ է արել հստակ տարանջատել օրինական, նախապես համաձայնեցված կարգով ցույցերը և գործողությունները, որոնք ընկնում են «հասարակական անկարգությունների մեջ մարդկանց ներգրավել կամ կազմակերպման փորձեր» սահմանման տակ:

«Դրանք միանգամայն տարբեր երևույթներ են: Դուք գիտեք, որ տեղի է ունեցել և՛ մեկը, և՛ մյուսը:- Ես նկատի ունեմ և՛ համաձայնեցված ցույցը, և՛ հասարակական անկարգությունների կազմակերպման փորձերը»:

Ըստ Պեսկովի՝ իրավապահները կատարում են իրենց պարտականությունները և անում են անհրաժեշտ ամեն բան՝ նման անօրինական փորձերը կանխելու, ինչպես նաև օրինական, համաձայնեցված ցույցերի ժամանակ անվտանգություն ապահովելու համար: Նա հավելել է, որ եթե չհամաձայնեցված ցույցերը զանգվածային անկարգության տեսք ստանան, դրանք կարելի է որակել որպես «կազմակերպված անկարգություն»:

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայում տեղի ունեցող ակցիաները Կրեմլում չեն համարում քաղաքական ճգնաժամի դրսևորում: «Մենք համաձայն չենք նրանց հետ, որոնք տեղի ունեցողը համարում են քաղաքական ճգնաժամ,- ասել է Պեսկովը:- Սա ճգնաժամ չէ, ցույցեր տեղի են ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանք առաջ են եկել կոնկրետ հարցերից: Եվրոպական մայրաքաղաքներում, ամբողջ աշխարհում տեղի են ունենում բողոքի ցույցեր»,- ասել է նա:

Հիշեցնեք, հուլիսի կեսերից Մոսկվայում ցույցեր են տեղի ունենում այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Մոսկվայի քաղաքային դումայի անկախ թեկնածուներին: Օգոստոսի 10-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան 250 մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031