Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նշվում է, որ Ալիևան նման պարգևի է արժանացել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արժանիքների համար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ