Բարբարոսություն է տեղի ունեցել Վալանսի (Ֆրանսիա) Սուրբ Սահակ հայկական եկեղեցում: Կատարվածի մասին տեղեկանում ենք եկեղեցու ֆեյսուքյան էջից: Չարագործները հիմնովին վնասել են եկեղեցու էլեկտրական համակարգը, կտրել բոլոր լարերը:
Ավելի ուշ հոգեւոր հովիվ տեր Անդրանիկ քահանա Մալճյանը ֆեյսբուքում հանդես է եկել աղոթքով եւ խնդրել աղոթել հայկական եկեղեցու կանգուն լինելու համար:
Վանդալիզմի այս դրսեւորմանն արդեն անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին ահազանգել է նաեւ իտալական Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի քարտուղար, իտալերենի ուսուցիչ, Կարլո Կոպպոլան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ