Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն