Մուշեղ Սաղաթելյանի գործով օգոստոսի 12-ին նրա շահերի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանին ներկայացրել էր միջնորդություն՝ Սաղաթելյանի հանդեպ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, քանի որ Սաղաթելյանն ավելի քան մեկ տարի՝ հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստերին:
Մուշեղ Սաղաթելյանի շահերի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատարանն այսօր հրապարակեց որոշումը՝ բավարարել պաշտպանի միջնորդությունը եւ Սաղաթելյանի հանդեպ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե նա ինչ առողջական խնդիրներ ունի եւ արդյոք դրանք խոչընդոտում են նիստերին նրա մասնակցությանը: Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ փորձաքննության ավարտից հետո միայն դատաքննությունը կվերսկսվի:
Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը Մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Վճռաբեկ դատարանի վճռով գլխավոր դատախազի՝ գործը նոր քննության ուղարկելու դիմումը բավարարվել էր, եւ գործը նորից քննվելու է առաջին ատյանի դատարանում, սակայն Սաղաթելյանն ի վիճակի չէ մասնակցել նիստերին:
Կարդացեք նաև
2018թ.-ին էլ ՄԻԵԴ-ը ճանաչել էր նրա իրավունքների խախտումը: Սաղաթելյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի պատասխանատուն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ