Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը «Սանիթեքի» մասին. «Գումարներ հանելու պրոցես է, մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ են, իրենք կազինոյի, Բադեն-Բադենի… փողի կարիք ունեն»

Օգոստոս 13,2019 16:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում այսօր քննարկում էին մայրաքաղաքի աղբահանության խնդիրը, նաեւ «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունները:

Մարությանը ներկայացրեց ամբողջ խնդիրը, թե սկզբից մինչեւ այս պահը ինչ գործընթացներ են եղել, պայմանագրով ինչ է նախատեսված եղել, ու ինչ չի արել «Սանիթեքը»:

Մարությանը վստահեցրեց՝ «Սանիթեքին» ամեն կերպ փորձել են աջակցել, առաջարկել են աղբամաններ տեղադրել, առաջարկել են համայնքային ավտոմեքենաները վարձակալել, բայց «Սանիթեքը» հրաժարվել է:

«Իրենք շահագրգիռ են, որ վիճակն ավելի վատ լինի: Ես դիսպետչերականի ժամանակ առաջին անգամ ասացի՝ սկսում եմ մտածել սաբոտաժ եք անում, որովհետեւ ձեր ասելիքն ու անելիքը տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ասում եմ՝ աղբաման դնենք, դուք ասում եք՝ ոչ»,-ասաց քաղաքապետը:

Փաշինյանն արձագանքեց. «Այն, ինչ ասում եք՝ ցույց է տալիս շահագրգռվածության բացակայություն»:

«Սանիթեք» ընկերության ղեկավարի՝ ՀՀ-ն քելու մասին էլ Փաշինյանն ասաց. «Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ մեկին ոչինչ չի սպառնում»:

Ապա քաղաքապետը հայտնեց, որ այս ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հարկերը թաքցնելու համար, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. «Եթե այդ ամենը հիմնավորվի, ձեր «վերսիան» ավելի է հիմնավորվում, որ գումարներ հանելու պրոցես է: Կարո՞ղ է, որ որոշ մարդիկ հետախուզման մեջ են, Լիբանանում, բան, գումարի կարիք ունեն: Մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ են, իրենք տենց՝ կազինոյի, Բադեն-Բադենի… փողի կարիք ունեն: Չէ, ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ»:

Մարությանն այս վարկածը չբացառեց, ասելով՝ ամեն ինչ հնարավոր է, քանի որ «Սանիթեքի» գործողություններն անտրամաբանական են:

«Այստեղ կարող է ուրիշ պատմություն լինի: Էդ տրամաբանությունն ուրիշ տեղ է, պետք է վճռական լինենք, որ որեւէ մեկը չմտածի սենց էժան…»,-ասաց վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/438592246753445/

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031