FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։
«Ես Ռուբեն Խաչատրյանն եմ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիրը։ Մենք իրականացնում ենք Արջերի փրկության ծրագիրը Հայաստանում։ «Internatioanl Animal Rescue»-ի, «Brigitte Bardot foundation»-ի և «Bears in mind»-ի օգնությամբ մենք արդեն իսկ փրկել ենք շուրջ 30 արջի։ Այս պահին պատրաստվում ենք փրկել արջի քոթոթի, որը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում․․․»:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է կոչ անել և հորդորել քաղաքացիներին լինել հոգատար բնության և կենդանական աշխարհի նկատմամբ, չխլել նրանց ազատությունը․․․ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հաղորդագրություն