Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով

Օգոստոս 13,2019 14:26

Ծխախոտային համաճարակն այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում։

❗️ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։

Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով։

Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաեւ, այսպես կոչված, պասիվ ծխողները, ում ներկայությամբ պարբերաբար ծխում են եւ հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28 տոկոսը «սիգարետի ծխի գրոհի» արդյունք է։

Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը խիստ վնասակար են, իսկ 50-ը՝ քաղցկեղածին։

Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031