Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եկել ենք ասելու՝ դուք դատական իշխանության ապահովո՞ղն եք, թե՞ կառավարության գրպանային ԲԴԽ-ն». Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ ԲԴԽ-ին նամակ հանձնեցին

Օգոստոս 13,2019 12:06

«Եկել ենք նաև ասելու՝ դուք դատական իշխանության ապահովո՞ղն եք, թե՞ կառավարության երաշխավորը, կառավարության գրպանային ԲԴԽ-ն»,-այսպես բնութագրեց իրենց՝ ԲԴԽ-ին նամակ հանձնելու նպատակը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) առաջ են. նրանք նամակ-գրություն հանձնեցին ԲԴԽ-ին:

Նրանք նամակով ներկայացրին երեք- չորս կետեր: Աջակիցներից մեկն այս առիթով ասաց. «Այդ կետերը վերաբերում են ԲԴԽ-ի անգործությանը և մասնավորապես պարոն Քոչարյանի գործի հետ կապված: Մի կետով էլ հատուկ առանձնացրել ենք վարչապետի վերաբերմունքը ընդհանուր դատական համակարգի և դատավորների վերաբերյալ, որ ասում է՝ փետով գլխներին տալ է պետք, կամ դատավորները վնգստում են և այլն: Վարչապետի վերաբերմունքը վերաբերում է ընդհանրապես օրվա իշխանությունների վերաբերմունքին դատական համակարգի նկատմամբ: Ուզում ենք այդ առումով տեղեկանալ Բարձրագույն դատական խորհրդի տեսակետին, թե ինչպես են վերաբերվում, երբ երկրի ղեկավարությունն այդ բառամթերքով դիմում է իրենց և անվանարկում դատավորներին և ամբողջ դատական համակարգը»:

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ արձանագրեց, որ դատավորներն այս հայտարարություններին պատշաճ կերպով չարձագանքեցին ու նշեց. «ԲԴԽ-ն, որը պետք է դատական իշխանության անկաշկանդ գործունեությունը երաշխավորի, մատնված է անգործության»:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վստահեցրին՝ այս փուլով ամեն ինչ չի ավարտվելու, եթե ԲԴԽ-ն որոշակի գործողությունների չդիմի, որ կարողանա ապահովել ՀՀ-ում դատական իշխանության անաչառ աշխատանքը, իրենք հետևողական են լինելու, և նման ցույցերն ավելի ընդգրկուն են լինելու. «Եթե նշում ենք, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, վաղը շատ մարդիկ են գալու, միանալու այս ակցիաներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից»:

Իրենց ներկայացրած կետերի մասին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մանրամասնեցին. «Առաջին կետը նախագահ Քոչարյանի գործի քննության վերաբերյալ առաջացած փակուղին է այն մասով, որ դատարանի ընտրությունն այդպես էլ չի իրականացվում: Ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մկրտչյանը չի ցանկանում մակագրել որևէ դատավորի: Կոպիտ ասած՝ պարոն Քոչարյանի գործով համակարգիչը չի աշխատում: ԲԴԽ-ից ցանկանում ենք որոշակի պատասխան ստանալ՝ այս գործը որևէ մեկին մակագրվելո՞ւ է, թե՞ ոչ: Ինչ-որ դատարան քննելո՞ւ է այս գործը, թե՞ ոչ: Մյուս կետը վերաբերում է ՍԴ դատավորների վերաբերյալ լայնորեն շրջանառվող օրենքի նախագծին, որով ՍԴ դատավորի աշխատավարձը կարող է փոխհատուցվել մինչև պաշտոնավարման ավարտը՝ անգամ վերջիններիս հրաժարականի դեպքում: Սա պետական մակարդակի կաշա՞ռք է դատավորներին շահագրգռելու համար: Մյուս կետը վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ դատավորների վնգստալու հայտարարությանը: Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ի վերջո այս երկրում դատավորները վնգստո՞ւմ են: Եթե պետության գործադիր մարմնի ղեկավարը նման ձևով թույլ է տալիս արտահայտվել իրենից անկախ իշխանության ներկայացուցիչների հասցեին, սա ոչ միայն բացառիկ խայտառակություն է, այլ արհամարհանք է պետության և քաղաքացու հանդեպ: ԲԴԽ-ն պետք է նվազագույնը կոշտ արձագանքեր այս անբարո ձևակերպումներին»:

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը վերցրեց գրությունը և խոստացավ՝ հնարավորինս սեղմ ժամկետում խորհուրդը կանդրադառնա դիմումին:

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ ցույցի ավարտին տեղեկացրեց, որ «երեկ գիշեր Աջափնյակի տարածքում իրենց աջակիցներից մեկին ժամը երեքին փռել են ասֆալտին, բերման են ենթարկել: Ոստիկանության բաժնում իրականացրել են վարչական ձերբակալում ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»: Նա նշեց, որ կարծես օրինաչափություն է դարձել՝ երբ ցանկանում են որևէ գործողություն կատարել, նախօրեին նման միջադեպեր են գրանցվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031