Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտատերը «բացահայտել է» միջադեպ հրահրած անձանց խմբին Սամվել Բաբայանի աներորդու կողմից կուրացիայի դրվագներ. «168 ժամ»

Օգոստոս 13,2019 10:31

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին տղամարդկանց մի խումբ, բեմահարթակից ոչ հեռու դիրքավորված, փորձում էին անհանդուրժողականության ֆոն ստեղծել:

Ու մինչ հայաստանյան ընդդիմադիր ուժերը Բակո Սահակյանի ելույթի ժամանակ սուլոցների միջադեպի շուրջ դատողություններով սլաքներն այս ու այն կողմ են ուղղում, արցախցի շարքային քաղաքացիներն իրենք իրենց ներսում «օպերատիվ հետախուզական» գործողություններով փորձել են Բակո Սահակյանի դեմ ընդվզողների հետագիծն ուսումնասիրել:

Արդեն երեք օր է` արցախցի ֆեյսբուքահայությունը միջադեպի տեսանյութերի կադրերով նույնականացրել և ֆեյսբուքյան հարթակում ակտիվ տարածում է սուլող հերոսների նկարներն ու նրանց մասին ուշագրավ տեղեկությունները:

Ֆեսյբուքցիների «օպերացիայի» բացահայտումներից պարզ է դառնում, որ իրականում տհաճ միջադեպով աչքի ընկածները բնավ էլ սոցիալական անարդարության բողոք արտահայտողներ չեն, ինչպես փորձ է արվել մատուցել:

Նրանցից մեկը գրում է. «Կադրերում էլ երևում է, որ «Միասնական հայրենիք» ցուցապաստառներով խմբված քաղաքացիների կողմից են լսվում «Բաբայան նախագահ» վանկարկումները, և չի բացառվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի կողմից կանխավ հրահանգված է եղել՝ ինչ անել և որ պահին»:

Նշենք, «Միասնական հայրենիք» անվանումը, ըստ շրջանառվող լուրերի, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական ձգտումները սպասարկելու համար այս օրերին ստեղծվող կուսակցության անվանումը պետք է լինի և, ըստ ամենայնի, կծառայի նրան իբրև քաղաքական հենարան՝ 2020-ի Արցախի նախագահական, նաև խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար:

Մյուս օգտատերը «բացահայտել է» միջադեպ հրահրած անձանց խմբին Սամվել Բաբայանի աներորդու կողմից կուրացիայի դրվագներ, երբ նա այդ հանրահավաքի ժամանակ կարգադրություններով ուղղորդել է՝ որ պահին սուլել և երբ վանկարկումներով խլացնելհարթակի ելույթների ձայնը:

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031