Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից Տալլինի մրցագորգում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք ստացել են 57 կգ քաշային Վրեժ Գեւորգյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը: Նրանց կարող է միանալ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, եթե հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ