Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասեր այցելած ու զինվորներին ծառայություն առաջարկած կեղծ գեներալների մասին Արցախում տեղեկություն չունեն

Օգոստոս 12,2019 22:25

ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը չունի տեղեկություններ, թե ինչ գեներալներ են այցելել Արցախի տարբեր զորամասեր իրենց ծառայությունները զինվորներին առաջարկելու նպատակով: Նա Aravot.am-ին ասաց, որ եթե նման տեղեկություններ ունենային, իրենք կտարածեին:

Հիշեցնենք՝ shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ գեներալների, որոնք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են և «զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զինվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։

«Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ կոնկրետ անուն, ազգանունների չհանդիպեցի, որ տեղը բերեմ՝ ովքեր են եւ ինչպիսի կեղծ գեներալներ են, գեներալներ են արդյոք, թե գեներալներ չեն, բանա՞կի գեներալներ են, պետակա՞ն գեներալներ են, թե՞ կոոպերատիվ գեներալներ, բայց եթե իրենք գեներալի համազգեստով  զինվոր տանելու, տեղավորելու խնդիրներ են արել, ու ԱԱԾ-ն հայտարարությունը տարածել է, նախաքննության ավարտին կտեսնենք՝ ով են, ինչ են: Պարզապես այսօր Հայաստանում այնքան համազգեստով գեներալ կարելի է տեսնել ու չհասկանալ՝ արդյոք գեներալ են, թե գեներալ չեն: Քանի որ չունենք հայկական պետական գեներալի ուսադիրների տարբերանիշ ռուսական բանակի գեներալի ուսադիրից, ընդհանուր գեներալի ուսադիրներ են: Ես արդեն հայտարարել եմ՝ տղերք հերիք է, էդ ձեր համազգեստները տարբեր կոչումներով հագնեք, ման գաք՝ չիմանալով՝ ով եք ու ինչ ուսադիրներ եք կրում: Մի բան, երբ շատ է էժանանում, ու ամեն մեկն իրեն  այս կամ հանրապետությունից դուրս հասարակական կազմակերպությունների տված կոչումներով ուսադիրներ է կրում, միգուցե պետությունն այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բացահայտված կեղծ գեներալներին՝ ասաց Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031