Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրըմբռնում և իրականություն՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Օգոստոս 12,2019 20:03

Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիան ավանդույթներ, սովորույթներ վերացնելու նպատակ է հետապնդում:

Թյուրըմբռնում N 2.Կոնվենցիան պետությունների համար պարտավորություն է սահմանում դպրոցներում քարոզել երրորդ սեռ կոչվածը:

Իրականություն. Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։ Պետք է նկատի ունենալ, որ Կոնվենցիան նախատեսված է տարբեր երկրների միանալու համար, և յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ և ուրույն պատմականորեն ձևակերպված ավանդույթներն ու իրավական շրջանակը և տրամաբանորեն՝ հասարակության զարգացման տարբեր մակարդակը: Ընդհանրապես միջազգային այս կարգի փաստաթղթերում, ինչպիսին նաև ԵԽ այս Կոնվենցիան է, երկրների ազգային ավանդույթների, ազգային օրենսդրությունների և իրավական շրջանակի վերաբերյալ ամրագրվում է հարգանքի և չմիջամտելու սկզբունքը։

Ի՞նչ է ասում Կոնվենցիայի 14-րդ հոդվածը. «Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում (where appropriate), պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի եւ վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում եւ հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։ Բացատրական զեկույցի այս հոդվածը մեկնաբանող կետում[1] նշվում է, որ Պետություններն իրենք են որոշում, թե ինչ ուսումնական նյութեր պետք է դասավանդվեն և թե կրթության որ մակարդակներում։ Այլ կերպ ասած՝ չկա պարտադրվող որևէ նյութի տեսակ և կարևոր է հասարակությունը կրթության մակարդակից սկսած ստանա պատշաճ տեղեկություն և կրթություն, որ ընտանիքում, հասարակության, քաղաքականության մեջ կնոջ ու տղամարդու դերերը միմյանց ստորադասված չեն, այլ դրանք հավասար են  (միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության), կամ  եթե դասագրքերում կինը մշտապես պատկերված է շերեփը ձեռքին, իսկ տղամարդը՝ գիրք կամ թերթ կարդալիս, սա չի նշանակում, որ կնոջ սոցիալական դերը հանգում է ուտելիք պատրաստելուն, իսկ տղամարդունը՝ քաղաքականությամբ զբաղվելուն կամ կառավարելուն (կարծրատիպերից զերծ գենդերային դերեր), որ եթե ընտանիքում, հասարակության մեջ, բողոքի ակցիաներում, հավաքների ընթացքում կամ քննարկումներ անելիս սեփական կարծիքը չպետք է պարտադրել վիրավորանքի, ուժի և, վերջապես, բռնության դրսևորմամբ (փոխադարձ հարգանքի  և վեճերը առանց բռնության լուծելու) և այլն։

Այսինքն՝ Կոնվենցիան ուսումնական նյութերի բովանդակությունը չի կանխորոշում և ոչ էլ որոշում՝ որ մակարդակում ինչ պետք է ուսուցանվի, այլ պարզապես պահանջում է, որ վերը թվարկված հարցերը հաշվի առնվեն և ըստ նպատակահարմարության կրթական նյութերում ներառվեն։ Ավելին, նույն կետում նաև նշվում է, որ որոշ երկրներ ներառում են նման նյութերը ուսումնական ծրագրերում, իսկ որոշներն էլ՝ այդ հարցը թողնում են դպրոցի հայեցողությանը։

Ուստի, այստեղ նույնպես որևէ վախենալու նորույթ չկա և չի կարող լինել։ Նույն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը գենդերային խտրականություն է համարում կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Այսինք մեր գործող օրենսդրությունն այդ ամենը տարիներ առաջ սահմանել է և որևէ սեռական կողմնորոշման քարոզի մասին խոսք լինել չի կարող։

Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար  հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը՝ https://rm.coe.int/168046246d :

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

[1] In paragraph 1, this article addresses the need to design, where Parties deem appropriate, teaching material for all levels of education (primary, secondary and tertiary education) that promotes such values and enlightens learners with respect to the various forms of violence covered by the scope of this Convention. Where Parties deem teaching material appropriate, it needs to be adapted to the capacity of learners, which would, for example, require primary school teaching material to meet the intellectual capacity of primary school students. Teaching material means any type of formally developed and approved material that forms part of the curriculum and that, where appropriate, all teachers at a particular school have access to and are required or requested to use in class. As the words “where appropriate” indicate, the drafters did not want to impose a specific model on the Parties. Rather, this provision leaves it to the Parties to decide which type of schooling and which age group of learners they consider such teaching material to be appropriate for. The drafters decided on this wording to allow for a maximum of flexibility in the implementation of this provision also taking into account different possibilities between Parties in determining teaching materials. Some states for instance determine the teaching aims in their formal curriculum while leaving it to the schools to decide on the proper working methods and teaching materials to be used to reach these aims. The term “formal curriculum” refers to the planned programme of objectives, content, learning experiences, resources and assessment offered by a school where appropriate. It does not refer to incidental lessons which can be learnt at school because of particular school policies.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031