Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի նախագիծը հարուցել է ուսանողների հետաքրքրությունը: Այն արժանացել է մասնագետների ինչպես դրական, այնպես էլ բացասական եզրակացություններին, ոմանք անգամ կոռուպցիոն ռիսկեր են տեսել:
Քանի որ Aravot.am-ը անընդհատ, հատկապես մագիստրատուրայում սովորող ուսանողներից նամակներ է ստանում` արդյոք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է փորձնական այն սեպտեմբերից կիրառել, թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք գերատեսչության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանից:
«Նախարարության կողմից առաջարկ եղել է, որ սկզբում կիրառվի մագիստրատուրայում, հետո բակալավրիատում, բայց օրենքը դեռ ԱԺ-ում է»,-ասաց ԿԳՄՍ մամուլի խոսնակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՖԲ էջից