Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պահպանողական կուսակցություն. այս մոտեցումները շոշափելի դերակատարություն կարող են ունենալ արցախյան գյուղերի զարգացման եւ զորացման գործում

Օգոստոս 12,2019 17:50

Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Արցախի ապագան մեծապես կախված է նրա գյուղերից, վերջիններիս զարգացման աստիճանից ու զորությունից: Գյուղերի զարգացումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի պահպանողական կուսակցության ծրագրում, եւ մենք այս ուղղությամբ մշակում ենք համապատասխան ռազմավարություն: Կուզենայի ձեզ ներկայացնել այդ ռազմավարության մի քանի կետերը, որոնք նորություն են հանդիսանում եւ մինչ այդ որեւէ տեղ եւ որեւէ կերպով չեն ներկայացվել կամ քննարկվել:

Մեր ռազմավարության մեջ մենք առաջարկում ենք մի շարք գյուղեր դասակարգել ըստ նրանց կարգավիճակի: Այդ կարգավիճակները հետեւյալն են.

1. «ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ» ընդգրկված գյուղեր – այն գյուղերն են, որոնք կանգնած են անհետացման եզրին: Նրանց անհետացումը թույլ չտալու նպատակով անհրաժեշտ է հատուկ ծրագրեր մշակել եւ իրականացնել՝ բնակչության թվաքանակը պահպանելու եւ ավելացնելու նպատակով:

2. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ –  այն բնակավայրերն են, որոնք պետք է իրականացնեն սահմանների պաշտպանության առաքելություն: Սրանք պետք է տարբերվեն «սահմանամերձ գյուղեր» հասկացությունից եւ իրենց տնտեսական գործունեությունը առաջին հերթին փոխկապակցեն մոտակայքում տեղակայված Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կարիքները հոգալու հետ:

3. ԵՆԹԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հետ մեկտեղ: Մեզ մոտ «ենթաշրջան» հասկացությունը կրում է հիմնականում աշխարհագրական, երբեմն նաեւ ձեւական բնույթ: Մինչդեռ ենթաշրջանային կենտրոնի համակարգի ձեւավորումն անհրաժեշտ է, եթե ոչ հրատապ: Ենթաշրջանային կենտրոններ պիտի դառնան այն բնակավայրերը, որոնք աշխարհագրորեն եւ ճանապարհային ենթակառուցվածքների առումով գտնվում են մի շարք բնակավայրերի կենտրոնում: Այստեղ պետք է տեղակայված լինեն բուժկետ, գյուղատնտեսական տեխնիկայի պարկեր: Ավելորդ վարչարարությունից եւ դրա հետ կապված անհարմարություններից խուսափելու համար նրանց գյուղապետարանները պետք է համացանցի միջոցով կապված լինեն շրջկենտրոնի համապատասխան բաժինների հետ եւ տեղում ենթաշրջանի բնակիչներին մատուցեն տարբեր բնույթի ծառայություններ, այդ թվում նաեւ տեղեկանքների եւ տարբեր փաստաթղթերի տրամադրում:

Վերոհիշյալ մոտեցումները շոշափելի դերակատարություն կարող են ունենալ արցախյան գյուղերի զարգացման եւ զորացման գործում:

Արցախի Պահպանողական Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031