«Որտե՞ղ եք նման բան ընթերցել, ես նման արտահայտություն չեմ ասել: Ասել եմ, որ երբ դատը լինի, նոր մեր տեսակետը կարտահայտենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անհամաձայնություն հայտնելով լրագրողի այն դիտարկմանը, թե Բաբայանն ասել է՝ «Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»:
«Դատարանն է որոշելու, ես չեմ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,-պնդեց Սամվել Բաբայանը`ասելով՝ ինքը շեշտել է, որ Քոչարյանը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կրակելու հրաման չի տվել, բայց դա կապ չունի «քաղբանտարկյալ» լինել-չլինելու հետ:
Անդրադառնալով BBC-ի հոդվածին այն մասին, որ քննության տվյալներով՝ Արցախից Երեւան բերված զինվորականների խմբին այցելել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն նման բան հայտնի չէ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ