Օգոստոսի 11-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնի մասնակից երկրները 7 են՝ Ռուսաստան, Իրան, Արգենտինա, Ֆրանսիա, Ճապոնիա, Լեհաստան և Հայաստան։
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու մնջախաղին, մասնակցելու վարպետության դասերի, ծանոթանալու street art-ին:
Փառատոնի մասնակիցների շարքում է նաև Տ. Տոմաշևսկու մնջախաղի հայտնի թատրոնը:
Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային ծրագիրը տեղի կունենա Դիլիջանում (15:00), երեկոյան ծրագիրը՝ Ծաղկաձորում (20:30), փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին՝ Ծաղկաձորում։
Հիշեցնենք, որ Մնջախաղի 7-րդ փառատոնը նախատեսված էր դեռ 2018 թվականին, սակայն հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը դեռ այն ժամանակ լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում չի տրամադրել։
Կարդացեք նաև
Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ։
Կոտայքի մարզպետարան