Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ օրն Արցախում մարզպետ նշանակվի, այլեւս դրա կարիքը չի լինի». Սամվել Բաբայանը՝ «միացման» մասին

Օգոստոս 12,2019 16:59

«Ես միշտ էլ կողմ եմ եղել միացմանը, իմ քայլերն ուղղված են դրան: Բայց պետք չէ, որ դա մենք այսօր բացահայտ կատարենք: Իսկ Փաշինյանի հայտարարությունը ողջունում եմ: Նա առաջին ղեկավարն է, որը բացահայտ նման հայտարարություն է անում եւ աշխարհին ներկայացնում հայկական դիրքորոշումը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը, ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Արցախն ընտրական փուլում ունենում է նախագահ, բայց Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը բանակցություններում: Որ օրն Արցախում մարզպետ նշանակվի, այլեւս դրա կարիքը չի լինի»,-նշեց Սամվել Բաբայանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031