Լրագրող Մարկ Գրիգորյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցել է միմիայն այն պատճառով, որ, որպես լրագրող, ութ ամսվա ընթացքում, երբ գործազուրկ էր, որևէ լրատվամիջոցից հրավեր չի ստացել։ Նորանշանակ տնօրենի խոսքով՝ թանգարան ղեկավարելը մեծ պատասխանատվություն է, և որոշումն ընդունելը հեշտ չէր․
«Քանի որ մեկ քայլ հետ կամ կողք պետք է գնայի իմ մասնագիտությունից, որովհետև ես թանգարանային գործի մասնագետ չեմ։ Այս մասին չասելը սխալ կլիներ, քանի որ բոլորը գիտեն, որ մասնագիտությամբ լրագրող եմ, սակայն սա ինձ համար տարբերակ էր»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Մարկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից