Ադրբեջանն ու Թուրքիան ուղիղ օդային միջանցք են բացում Նախիջևանի տարածքով, այն թռիչքների համար կբացվի օգոստոսի 15-ին:
Թուրքիայի պետական օդանավակայանների վարչության (DHMİ) գլխավոր տնօրեն Հուսեյն Քեսքինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ DHMİ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երկարատև բանակցությունների արդյունքում բացվում է ուղղակի օդային միջանցք Թուրքիայի օդանավակայանների և Նախիջևանի միջազգային օդանավակայանի միջև:
«Այդպիսով, թռիչքները, որոնք իրականացվում էին Իրանի կամ Հայաստանի օդային տարածքով, կիրականացնեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ օդային միջանցքով»,- գրել է Հուսեյն Քեսքինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ