«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշու Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում։ Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ սա առաջին նմանատիպ դեպքը չէ։
«Կարին» համույթն ամեն անգամ, երբ լինում է Ստամբուլում, պարում է օդանավակայանում կամ հրապարակում՝ սկսած 2011-ի ապրիլի 24-ից։ Նախորդը «Աթաթուրք» օդանավակայանում էր։
«Ֆինանսական պատճառներով հաճախ ստիպված ենք լինում այլ երկրներ ճամփորդելիս մեկնել Ստամբուլի օդանավակայանից, բայց ամեն անգամ հայկական ազգային պարեր ենք պարում։ 2011-ի ապրիլի 24-ին Ստամբուլի հրապարակում երգեցինք «Գինի լից» երգը և պարեցինք։ Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի ոստիկան՝ զգուշացնելու, որ չի կարելի պարել, պատճառաբանեցինք, որ մրցույթի ենք մեկնում և պիտի փորձ անենք»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում