Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը մանրամասներ է հայտնել Քոչարյանի գործով ՍԴ-ի խորհրդատվական եզրակացության խնդրանքի վերաբերյալ

Օգոստոս 12,2019 14:19

ՄԻԵԴ կայքում հրապարակվել է հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանի սահմանադրական դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրանքով խորհրդատվական եզրակացություն տրամադրել երկրի Քրեական օրենսգրքի այն հոդվածի վերաբերյալ, որը քրեականացնում է սահմանադրական կարգի տապալումը:

Հայաստանը երկրորդ երկիրն է, որը դիմել է նման եզրակացության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության: 2018թ. հոկտեմբերին նման հարցում էր կատարել Ֆրանսիան փոխնակ մայրության վերաբերյալ, դատարանը եզրակացություն էր տվել 2019թ. ապրիլին:

16-րդ արձանագրությունը թույլ է տալիս բարձրագույն դատարաններին և տրիբունալներին խորհրդատվական կարծիք հայտնել այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Եվրոպայի կոնվենցիայով կամ արձանագրություններով սահմանված ազատությունների և իրավունքների մեկնաբանությանը և կիրառմանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը նշել է, որ իր հարցումն արվել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ երկու գործերի համատեքստում՝ մեկը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, մյուսը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերնագրված է «Սահմանադրական կարգի տապալում»: Իր հարցման մեջ Սահմանադրական դատարանը մասնավորապես խնդրել է պարզաբանում տալ Եվրոպական կոնվենցիայի Հոդված 7-ի (ոչ մի պատիժ առանց օրենքի (no punishment without law)) որոշ ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են «օրենք» (law) կոնցեպտը այդ դրույթի նշանակության շրջանակում, օրենքի որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն և կայունություն հասկացությունները, ինչպես նաև քրեական օրենքի՝ հետադարձ ուժ չունենալու սկզբունքը:

Խորհրդատվական եզրակացության համար կարելի է դիմել միայն այն գործերի վերաբերյալ, որոնք ընթանում են տեղի դատարանում: Հարցումն ընդունելը կամ մերժելը մնում է Դատարանի հայեցողությանը: 5 դատավորներից բաղկացած կոլեգիան պետք է որոշի՝ արդյոք ընդունում է հարցումը, թե ոչ՝ պատճառաբանելով մերժումը: Մեծ պալատի տված եզրակացությունն ունի խորհրդատվական, և ոչ թե պարտադիր բնույթ: Կարծիքները հրապարակվում են և հասցվում հարցումն ուղարկող դատարանի գիտությանը: Դատավորներն իրավունք ունեն առանձին եզրակացություններ տալ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031