BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը, որը Մարտի 1-ի գործին առնչվող եւ վերջին օրերին ակտիվ քննարկվող հոդվածի հեղինակն է, լրատվամիջոցի հերթական թողարկումներից մեկում արձագանքում է հետեւյալ հարցին` «ծանոթ լինելով գործի նյութերին, ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե ով է կրակել ցուցարարների վրա»: «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա։ Մենք գիտենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ինչ-որ պահի տվյալներ է ստացել այն մասին, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, հայտնի Օգանովսկի անվամբ, կարող էր ինչ-որ դեր ունեցած լինել այդ իրադարձություններում»,-պատասխանել է Գրիգոր Աթանեսյանը։
Նա հավելել է, որ ըստ Օգանովսկու նախաքննական ցուցմունքի` նա ղեկավարել է Արցախից բերված 20 հոգանոց զինվորական խումբը. «Քննության տվյալներով` այդ խումբը տեղակայված է եղել նախագահականի նկուղում, եւ դրան այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:
Այլ մանրամասները` առաջիկայում
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ