Այսօր Ազգային Ժողովում շրջանառության մեջ եմ դրել Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկել եմ՝ պետական նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը, բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար` 30.000 ՀՀ դրամ։
Վստահ եմ, որ ուսանել ցանկացող երիտասարդի խրախուսումը պետք է ամրագրվի նաև այս օրենսդրական փոփոխությամբ, որով ուսանողի համար պետական համապատասխան երաշխիքներ կստեղծվեն։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ 1999 թվականից բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը ստանում է 5000 դրամ, իսկ գերազանցությամբ սովորողները՝ 6000 դրամ։
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր,
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան