Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար դա պատմամշակութային ժառանգության պահպանման հարց է»․ ինչո՞ւ են հայերը Ղարաբաղում մզկիթ վերականգնում. https://jam-news.net

Օգոստոս 12,2019 10:28

Ղարաբաղի Շուշի քաղաքի Գևհար աղայի մզկիթի վերականգնումը, որը մեծապես տուժել է 1992-1994թթ-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ, թվում էր, թե պետք է նյարդայնացներ տեղացիներին։ Թվում էր, մարդիկ պետք է գային այստեղ ամեն օր, հետևեին աշխատանքների ընթացքին և քննարկեին Ղարաբաղի համար այս անսովոր իրադարձությունը։

Սակայն աշխատանքների իրականացման վայրը բնավ այդպիսի տեսք չուներ․ այնտեղ էր մեկնել JAMnews-ի թղթակիցը։ Մի քանի բանվոր՝ շինհրապարակում էին, մզկիթի մոտ երկու տղա էին հեծանիվ քշում, և լսվում էր, թե ինչպես են հարակից բնակելի շենքի վերջին, հինգերորդ հարկում պատուհանից պատուհան զրուցում երկու տատիկ։

«Մեզ համար դա պատմամշակութային ժառանգության պահպանման հարց է՝ անկախ կրոնական կամ մշակութային պատկանելությունից», – JAMnews-ին ասել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և սպորտի նախարարության մշակութային հուշարձանների բաժնի ղեկավար Արման Գրիգորյանը։

Վերականգնողական աշխատանքների համապպատասխանատու է «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հայկական հիմնադրամը, սակայն աշխատանքներն իրականացվում են իրանցի մասնագետների հետ սերտ համագործակցության պայմաններում «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» և «ԻԿՕՄՕՍ-Իրան» կազմակերպությունների աջակցությամբ։

Տեղի բնակիչները մզկիթն իրանական են համարում, և հենց դրանով են բացատրում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հարցում Իրանի ակտիվ մասնակցությունը։

Սակայն նախագծի ֆինանսավորումն արդյունքում բոլորովին այլ տեղից է ստացվել։

Ալբերտ Ոսկանյան, Ստեփանակերտ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031