Այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում ոստիկանները մեքենաներով փակել էին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից դեպի Գայի փողոց տանող հատվածը՝ պարալիզացնելով թիվ 22 միկրոավտոբուսի երթևեկությունը։
Նշենք, որ Գայի փողոցում գտնվում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը, որտեղ երեկ գիշերել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու որտեղ հենց այդ պահին գտնվում էին Փաշինյանները։
Վարչապետի՝ Գյումրին գովազդող հրաշալի տեսանյութից ակնհայտ է, որ նա ՀՀ քաղաքացիների հետ շփվելու խնդիր չունի, քայլում է փողոցներով, կանգնում, բարևում, հաճույքով զրույցի է բռնվում, լուսանկարվում է անցորդների հետ։
Թե ինչո՞ւ էին ոստիկանները կամ միգուցե վարչապետի անվտանգության աշխատակիցները փողոց փակում, որն, ի դեպ, հատուկ էր նախկին իշխանավորների այցերի ժամանակ, մնում է անհասկանալի․․․
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ