Shamshyan.com -2 ժամից ավելի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր վարչական շրջանից։ Հրշեջների հետ նաև կրակի տարածման դեմ պայքարում են օպերատիվորեն ժամանած Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ։ Հրշեջներին, քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցներին հաջողվեց կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ հսկայական հատվածներ փրկվեցին կրակի ճիրաններ դառնալուց, այդ թվում՝ Նորքի անտառն ու հեռուստաաշտարակը։
Կարդացեք նաև
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ճիշտ է, հրդեհի տարածումն այս պահին կանխվել է, սակայն արտակարգ իրավիճակների նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարականով մեծ թվով հրշեջներ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարարությամբ մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացնելու։
Հրդեհաշիջման մյուս հատվածում էլ աշխատանքները ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։