Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը, իսկ այսօր 2 ժամ 40 րոպե շրջել Գյումրիի փողոցներում եւ ողջը ուղիղ հեռարձակել ֆեյսբուք սոցկայքի ուղիղ եթերում:
Նիկոլ Փաշինյանն այցը նվիրել է հայրենաճանաչությանը եւ բոլորին հայերին՝ տեղացի եւ սփյուռքահայ, կոչ է արել իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում ու սա չդիտել պարտադրանք, այլ իրար ճանաչելու, իրական արժեքները տեսնելու հնարավորություն:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկար տարիներ Գյումրի ասելով՝ մարդիկ հասկացել են աղետի գոտի ու սա վնասել է քաղաքի հմայքին: Մինչդեռ, «Գյումրիում զբոսնելն ուղղակի հաճույք է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ