Թբիլիսիում ավարտվում է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի չորս ներկայացուցիչ մտել է եզրափակիչ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքէջը տեղեկացնում է, որ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը եւ 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, մեր հինգ պատանի բռնցքամարտիկներ՝ 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ Արման Միսկարյանը, 50 կգ Գոռ Խուդոյանը, 72 կգ Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ Ալբերտ Հարությունյանը արդեն բրոնզե մեդալ են նվաճել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ