Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոն եւ արծաթե մեդալակիր շախմատի պատանիների ԵԱ-ում

Օգոստոս 10,2019 19:21

Բրատիսլավայում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը:

Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Բարսեղյանը 16 տարեկան տղաների պայքարում ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Տեւական ժամանակ առաջին հորիզոնականում էր ընթանում մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը: Սակայն նա ի վերջո բավարարվեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031