Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Մարալիկի գործարանի բանվորուհիներին. «Մի հատ ձեռքով արեք»

Օգոստոս 10,2019 15:32

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացմանը: «Սա շատ հետաքրքիր բան է, շատ»,-ասաց վարչապետը՝ շրջելով նորաբաց գործարարնում, որն ունի 150 աշխատատեղ եւ այս պահին աշխատում է թուրքմենական հումքով:

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի կառուցման համար ներդրում է արել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, որը նույնպես ներկա էր բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը ֆաբրիկայի ներսում բանվորուհիներին առաջարկեց ձեռքով անել նկարելու ժամանակ, իսկ դրսում  նա լուսանկարվեց իրեն սպասողների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով «Ազատություն»  ռ/կ-ի հարցին, որը վերաբերում էր «Սաստեքս տեքստիլում» ծագած խնդրին, նշեց, որ ՀՀ օրենքները պետք է հավասար գործեն բոլորի դեպքում եւ չպետք է լինի որեւէ կազմակերպություն, որը կարող է շրջանցել օրենքով սահմանված պարտավորությունները: Նրա խոսքերով, մյուս կողմից նաեւ այդ պահանջները պետք է մեկնաբանվեն ըստ տառի, եւ չպետք է չարաշահվի օրենքի մեկնաբանությունը:

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նման նախաձեռնությունների իրականացմանը, նախարարը նշեց, որ մի քանի գործիք կա՝ դրանք հարկային արտոնություններն են, սարքավորումների ներկրման դեպքում մաքսատուրքերից ազատումը, ԱԱՀ-ի վճարման՝ երեք տարով հետաձգումը: Նաեւ հավելեց, որ կան բազմաթիվ վարչական հարցեր, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը միշտ պատրաստ է դրանք լսել եւ օրենքի ու իրենց գերատեսչության իրավասության սահմաններում դրական լուծում տալ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031