«Հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ մենք ռազմական ճանապարհով պետք է հարցը լուծենք, ընդհակառակը՝ միշտ նշել է, որ բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով ենք պատրաստ լուծել այս հարցը: Եվ եթե ադրբեջանական կողմը պատրաստ չէ դրան, ապա հայաստանյան կողմը, ՀՀ պաշտպանության նախարարն այս առումով հստակ ուղերձներ հղեց, որ հայկական կողմը կգնա պրեւենտիվ, այսինքն նախահարձակ գործողությունների, իսկ նախահարձակ գործողությունները ռազմական գործողությունների տրամաբանության մեջ ակտիվ պաշտպանողական գործողություններ են»,- «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Եթե դու իրենց կողմից քո բնակչությանը սպառնացող վտանգ ես զգում, ապա դիմում ես նաեւ պրեւենտիվ գործողությունների, որոնք զսպող դեր ունեն, ոչ թե ագրեսիայի նպատակ:Ընդհանուր առմամբ, սա է իրավիճակը: Սահմանին շատ մեծ փոփոխություններ չկան, իրենք երեկ հայտարարեցին, որ Նախիջեւանում զինծառայող են կորցրել, պատգամավորներից մեկը պնդում է, որ հայկական կողմից հրադադարի խախտման պատճառով է զինծառայողը զոհվել, սակայն բազմաթիվ այլ հայտարարություններ կան, որ ոչ մարտական պայմաններում է կորուստը եւ իրենց բանակի ներսում եղած միջադեպերի հետեւանքով»,- հավելեց փորձագետը:
Նրա գնահատմամբ, ներկայումս ադրբեջանական կողմը փորձում է լարել իրավիճակը Նախիջեւանի, Տավուշի սահմանին, Արցախի սահմանի երկայնքով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ