Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան․ «Ինչ կա, որ գրած ա, ստորագրած ա՝ էդ ա իրականությունը»․ «Ազատություն»

Օգոստոս 10,2019 10:31

Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը այսօր էլ պատրաստ է երկրորդ նախագահ , սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում կրկնել հարցաքննության ժամանակ իր ասածները՝ արդեն դատարանում:

Բրիտանական BBC-ի այն հոդվածից հետո, որտեղ ասվում է՝ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը», «Արմլուր» լրատվական կայքը հրապարակել էր «Օգանսկի» մականվամբ հայտնի գեներալի հարցաքննությունը։ «Ազատության» հետ զրույցում գեներալը հաստատեց՝ լրատվական կայքի հրապարակած փաստաթղթի տակ իր ստորագրությունն է։

«Ոչ մի բան չի փոխվել, որ ասենք՝ ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա կամ ինչ-որ բան մոռացած լինեմ․․․ ինչ կա, որ գրած ա, ստորագրած ա՝ էդ ա իրականությունը», – պնդեց Սամվել Կարապետյանը։

«Համահավաք գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական զենքերով։ Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները պոկել են», ֊ հարցաքննության մեջ պատմում է Կարապետյանը, ավելացնելով նաև, որ զորքը եղել է Պաշտպանության բանակի մեքենաներով, բայց արդեն Երևանում համարանիշները փոխվել և տեղադրվել են ՀՀ ՊՆ համարանիշներ:

«Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ պատրաստ է առերեսվել այն անձանց հետ, ովքեր կասեն, որ այդ օրերին իրեն տեսել են Բաղրամյան 26-ում:

«Պարզ ասում եմ՝ հմի Բաղրամյան 26-ում եթե մենք լինեինք, բա էդ աշխատողները մինչև օրս չեն աշխատո՞ւմ։ Բա թող մեկը ցուցմունք տա, որ գեներալ Կարապետյանին Բաղրամյան 26-ում տեսել ա։ Ես չեմ եղել ընդեղ։ Մինչև 2008 թվականը՝ էդ դեպքերը, վաաբշե չեմ եղել Բաղրամյան 26-ում։ Երևի մեկ-երկու անգամ եղել ենք էդ տոնական օրերին, որ պարգևատրել են, էս են արել, էն են արել։ Ես Բաղրամյան 26-ում եղած չկամ», – պնդեց գեներալը։

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում քննիչներն ինչի՞ հիման վրա են իրեն նման հարցեր տվել, պատասխանեց․ «Ինչ-որ մեկի ինչ-որ ցուցմունքի համաձայն․․․ բա էն ա՝ նրանից էլ են, էլի, էդ բացատրությունը վերցրել։ Դրա համար ես ասում եմ՝ ես չկամ, էդպիսի հրաման չկա, էդպիսի մարդիկ չկան։ Թող առերեսում անեն, էդ մարդը կանգնի՝ ասի գեներալ Կարապետյանը էս ա ասել, էս ա ասել, էս ա ասել»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031