Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7 առաջարկ ծնողներին. ինչպե՞ս արձակուրդին համատեղել երեխայի ժամանցն ու կրթությունը

Օգոստոս 10,2019 12:00

Ամառային արձակուրդներին գրեթե բոլոր ծնողներն ունեն նույն մտածմունքը՝ ինչով զբաղվեն իրենց երեխաներն ամառային արձակուրդներին, երբ բակում ու լողավազանում չեն կամ ընկերների հետ արշավ չեն գնացել, պարզապես տանն են։ Չէ՞ որ ամառվա ամիսներին երեխաների ճիշտ զբաղվածությունը նպաստում է նրանց զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը եւ թարմ ուժերով դպրոց վերադառնալուն։

Շատ կարեւոր է, որ երեխաները հնարավորինս նոր հետաքրքրություններով խանդավառվեն, հանգստանան, բայց միաժամանակ չդադարեն սովորել։ Նաեւ՝ ինչպես անել, որ երեխաները հնարավորինս ճիշտ օգտագործեն համակարգիչը եւ առցանց նյութերը, ինչպես արդյունավետ եւ օգտակար համատեղեն տանը եղած ժամանակն ու «կախվածությունը» համակարգչից ու համացանցից։

Մենք փորձել ենք առանձնացնել մի քանի տարբերակ եւ ծնողներին առաջարկել առցանց հետաքրքիր զբաղմունքներ իրենց երեխաների համար։

1. Գրքեր։ Գիրք կարդալը թե՛ օգտակար է եւ թե՛ հետաքրքիր։ Կարդալով մենք զարգացնում ենք մեր մտահորիզոնը, ճանաչում նոր երեւույթներ եւ գոյություն ունեցող երեւույթներին այլ աչքով նայում։ Առաջարկում ենք մի քանի հարթակ, որտեղ երեխաները կարող են գիրք ընթերցել։

Dasaran կրթական ծրագիր
«Գրքամոլ» կայք
Գրքասեր-օնլայն գրադարան
ՀԱԱՀ գրադարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան:

2. Նոր լեզու սովորել։ Հայտնի ասացվածքն ասում է. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Կարելի է բացահայտել մեր մեջ ապրող մարդկանց՝ նրանց լեզուներն ուսումնասիրելով։ Ներքոբերյալ հարթակները տալիս են այդ հնարավորությունը։
Duolingo
«Քան» ակադեմիա
Quizlet
Memrise

3. Անցածը կրկնել, նոր նյութեր սովորել։ Ամառային արձակուրդներին երեխաները շատ հաճախ մոռանում են դպրոցում սովորած նյութերը, եւ հավելյալ կրկնության կարիք է առաջանում։ Այս հարթակների միջոցով երեխաները կարող են կրկնել իրենց սովորած նյութերը։
«Քան» ակադեմիա
Իմ դպրոց
Mathnet.am

4. Հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Չէ՞ որ ֆիլմերը տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ «ստիպում» նոր հարցերի շուրջ մտածել։ Դե ի՛նչ, անցե՛ք հղումներով եւ գտեք ձեր երեխաներին հետաքրքրող ֆիլմերն ու տեսանյութերը։
Mocak.am
Common Sense Media
Time Out

5. Արվեստներ։ Պետք չէ մոռանալ արվեստների մասին։ Ինչո՞ւ չիմանալ ավելին երաժշտության, նկարչության, ճարտարապետության, խեցեգործության եւ արվեստի մյուս ճյուղերի մասին։ Միգուցե հենց այդ ընթացքում բացահայտեք ձեր երեխաների տաղանդը։
«Քան» ակադեմիա. երաժշտություն
Բուն TV
«Քան» ակադեմիա, հատուկ թեմաներ արվեստի պատմությունից:

6. Շախմատ։ Այս խաղը ոչ միայն զարգացնում է երեխաների տրամաբանությունը, այլեւ օգնում կենտրոնանալու եւ մի շարք այլ հմտություններ զարգացնելու։
Chess.com

7. Կրթական խաղեր։ Վերջին տարիներին բավականին լայնորեն տարածվել են առցանց խաղերը։ Կարեւոր է, որ այդ խաղերը լինեն ուսուցողական եւ պարունակեն կրթական բաղադրիչ։ Ձեր երեխաներին առաջարկեք կրթական խաղեր եւ հետեւեք նրանց առաջընթացին։
Game-Game

Մարիամ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031