Ermenihaber.am – Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։
Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։
Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։