Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Վարչապետից պետք է պահանջել, որ աղբը հավաքեն, շներին հավաքեն

Օգոստոս 09,2019 18:01

«Վարչապետից է պետք պահանջել, որ աղբը հավաքեն, վարչապետից է պետք պահանջել, որ շներին հավաքեն, որ կանաչապատում անեն, որովհետեւ Երեւանում տեղական ինքնակառավարման մարմին ժողովրդավարական պրոցեսով չի ձեւավորվել, եւ այն խայտառակ քարոզարշավը, որը վարել է իշխանությունը, դրա արդյունքում է, որ դուք հիմա երեք հոգով եք ավագանիում, իրենք՝ 57»,-պատասխանելով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հարցին, թե որպես Երեւանի անցուդարձին հետեւող մարդ՝ ի՞նչ տպավորություն ունի Երեւանի մասին, կառավարման մասին, պրոբլե՞մ է այս վիճակը, թե՞ պրոբլեմ չի, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դավիթ Խաժակյանի հարցերին պարոն Մարուքյանը պատասխանում էր սրճարանում: Էդմոն Մարուքյանի խոսքով, «Հայկը որ ուզենա էլ չի կարող նորմալ ամեն ինչ անել», որովհետեւ, ըստ պարոն Մարուքյանի՝ «Հայկը քաղաք կառավարելու,մեծ տնտեսություն կառավարելու փորձ չունի»:

«Հայկը լավ տղա է, նորմալ տղա է, որեւէ խնդիր անձնական չկա, բայց նա տնտեսություն կառավարելու փորձ չունի: Երկրորդ՝ նա քաղաքական մարդ չէ, որովհետեւ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է: Ինքը չի կարողանում ձեր հետ բանակցություններ վարի, ձեր ծրագրերը նույնպես իրականացնի եւ դրանով համայնքը շահի»:

Էդմոն Մարուքյանի խոսքով, այստեղ «Հայկի մեղքը շատ քիչ է, Նիկոլի մեղքն» է, որովհետեւ Հայկին նա է բերել՝ դարձրել Երեւանի քաղաքապետ. «Երեւան քաղաքում եղել է տեղական հանրաքվե մեծ մասշտաբի, որով որ պետք էր մանդատ տալ հեղափոխական իշխանությանը, որ նա ցրի պառլամենտը: Հիշում եք, որ մենք ՏԻՄ ընտրությունների էինք մասնակցում, կեսից վարչապետը հայտարարեց, որ սա ընտրություն չի, տվեք ինձ մանդատ, ես պառլամենտը ցրեմ: Ի՞նչ Հայկ, ի՞նչ աղբ, ի՞նչ լիֆտ: Եվ այդ պահից սկսած, ես ու Արամ Զավենիչը սկսեցինք արդարացիորեն բողոքել՝ ասելով, որ այ ախպեր ջան, եթե ՏԻՄ ընտրություն չէիր անում՝ ասեիր չմասնակցեինք, որովհետեւ, մենք էլ էինք ուզում, որ այդ պառլամենտն օր առաջ ցրվեր: Եվ հետո այդ հանրաքվեի մեջ մենք ուրիշ կողմ էինք, հետո մեզ դարձրին սեւեր, իրանք սպիտակներ: Հայկը դա դրեց շրջանառության մեջ, Նիկոլը նրան պաշտպանեց, ասաց՝ Հայկը ճիշտ է ասում: Հիմա ունենք մի իրավիճակ, որ կառավարման են եկել մարդիկ, որ մեծ տնտեսությունը չեն կարողանում կառավարել»:

Մարուքյանի խոսքով՝ մեկ տարի է, չեն կարողանում ոչ աղբի, ոչ էլ շների հարցը լուծել. «Մարդիկ ինձ գրում են՝ պարոն Մարուքյան, դուք դեմ եք շներին: Մնացել է ինձ քննադատեն շներին դեմ լինելու համար: Ես ո՞նց կարող եմ շներին դեմ լինել կամ շներն իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ ես շներին դեմ լինեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/484542249010390/

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Բավական է քննարկեք, գնացեք աշխատեք։ Աղբահանությունը ձեր գործնել է, նամանավանդ դա վերաբերում է Խաժակյանին։ Շատ եք խոսում և դրանով եք հայտնի, ավագանու անդամ եք Դուք էլ եք պատասխանատու։ Չեմ հավատում ոչ Մարուքյանին, ոչ էլ այսքան ակտիվ բլբլացող Խաժակյանին։ Վայ մեզ, որ նման քաղաքական գործիչներ են ի հայտ գալիս։ Դուք երկուսդ էլ երբեք քաղաքական գործիչ ոչ եղել եք, ոչ էլ կլինեք։ Լավագույն դեպքում կարող եք միայն գործիք դառնալ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031