Կիեւում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հարությունյան/Լեւ Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում իր անվան դիմաց գրանցել է 358.80 միավոր եւ տեղ զբաղեցրել չորրորդ հորիզոնականում:
Իսկ մրցանակային եռյակը կազմել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի երկյակները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ