Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիայից հետո քաղաքապետարանի կողմից նկատվում են որոշակի քայլեր. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Օգոստոս 09,2019 17:08

2019թ.-ի հուլիս 31-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի Քաղաքային կոմիտեն` «Արդյունքները պետք է ԵՐԵՎԱՆ» խորագրով ակցիա էր կազմակերպել Երևանի Քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի նպատակն էր Երևանի իշխանություններին, մասնավորապես ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքապետին և ավագանուն հիշեցնել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ տրվել էին խոստումներ, որոնք մինչ օրս մնում են չիրականացված։

Միջոցառումից մի շաբաթ անց, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն արձանագրում է՝

1) Ակցիայից հետո քաղաքապետարանի կողմից նկատվում են որոշակի քայլեր, միջոցառման ժամանակ և հաջորդող հարցազրույցների ընթացքում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կողմից բարձրացրած որոշ խնդիրների լուծման վերաբերյալ:

2) Մենք շարունակելու ենք հետևել Երևանի և երևանցիների հանդեպ քաղաքապետարանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և շարունակաբար հիշեցնելու ենք քաղաքային իշխանություններին իրենց իսկ տված խոստումները և բարձրաձայնելու ենք քաղաքում առկա խնդիրների և թերացումների մասին։ Դա թող համարվի մեր օգնությունը քաղաքային իշխանություններին, որը կնպաստի ավելի բարեկեցիկ պայմաններ ապահովելու մայրաքաղաքի բնակիչներին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031