Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին քաղաքապետարանի մոտ պառկել է. մեկ տարի է՝ նրա դիմումին չեն պատասխանում

Օգոստոս 09,2019 16:31

Այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույց էր անում: Նա, ինչպես միշտ, իր բողոքը պառկած էր արտահայտում: Գասպարիի ցույցի ժամանակ քաղաքապետարանում Երեւանի ավագանու նիստ էր տեղի ունենում:

Պարոն Գասպարին ձեռքին պաստառ էր պահել, որտեղ գրված էր՝ «14 տարի + 14 ամիս»: Ինչը, նրա մեկնաբանմամբ նշանակում է՝ 14 տարի իրեն շենքի մուտքի իրավունք չեն տվել, 14 ամիս էլ նոր իշխանությունները չեն տալիս:

Նրա խոսքով, մեկ տարի առաջ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ ճշտելու՝ արդյոք իրենց շենքի սեյսմակայունությանը վտանգ չի հասցնում շենքի հարեւանությամբ իրականացվող շինարարությունը, որի հետեւանքով արդեն որոշակի խնդիրներ են առաջացել: Սակայն մեկ տարի շարունակ նա ոչ մի պատասխան չի ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031