Լրահոս
Օրվա լրահոսը

«Հլը մեծ հարց է՝ ինչքան մարդ է վաղը խնդրելու, որ Սերժ Սարգսյանը վերադառնա». Վահան Բաբայան

Օգոստոս 09,2019 16:08

Այսօր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ասուլիս էր հրավիրել եւ խոսում էր գործող իշխանության սխալներից: Նա հայտարարեց, որ իրենք համագումար են անելու ու որոշ մարդիկ դրանից հետո իրենց շատ անվստահ ու անհանգիստ են զգալու:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեր կուսակցությունը սատարել եւ իր աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, այն մարդուն, որին հասարակության մի ստվար զանգված մերժեց, սրանից կարո՞ղ ենք նաեւ ենթադրել, որ հասարակությունը նաեւ ձեզ է մերժել ու ձեր կուսակցությունը՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Թե ով ում է մերժել՝ դա հարաբերական է, քաղաքականությունը դինամիկ գործընթաց է՝ այսօր կարող են մերժել, վաղը կարող են սիրել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կարող է այսօր ինչ-որ մեկին քննադատես, վաղը փոշմանես եւ հակառակը: Մենք սատարել ենք Սերժ Սարգսյանին 2016-ից սկսած…Կրկին անգամ վերահաստատում ենք, որ այո՛, տեսնում ենք Սերժ Սարգսյանին որպես մեր պետության համար մեծ ավանդ ունեցող մարդ, մարդ, ով արցախյան ազատամարտերի, ինքնապաշտպանական մարտերի առաջնորդ լինելով, լինելով հրամանատար՝ մեծ ծառայություն է մատուցել երկրին եւ լինելով երկրի նախագահ՝ նաեւ արել է ամեն ինչ մեր երկրի անվտանգության պահպանման եւ զարգացման համար: Մեկ օրում դա ջնջել եւ գցել մի կողմ հաջողվեց միայն Փաշինյանին եւ իր խունտայի քաղաքական այդ զանգվածին, որոնց մեծ մասն այսօր հասկացավ, որ դա ընդամենը խաբեություն էր: Իրենց եթե համոզել էին, որ եթե Սերժ Սարգսյանը հեռացավ, Հայաստանը դրախտ կդառնա, իրենք հասկացան, որ դա սուտ էր եւ հլը մեծ հարց է՝ ինչքան մարդ է վաղը խնդրելու, որ Սերժ Սարգսյանը հետ վերադառնա»:

Բաբայանը նաեւ հայտարարեց, թե Երեւանի քաղաքապետարանն իր ամբողջ ռեսուրսով այսօր զբաղված է միայն աղբահանության խնդրով, ուրիշ բանով էլ չեն զբաղվում, «մեգապոլիսի կառավարման հարցը իջեցրել են էդ մակարդակի, սա նոնսենսն է»: Մեր հարցին՝ նախկինում, երբ Տարոն Մարգարյանը նույն քաղաքապետարանում 30 մլն էր տալիս ու կոնյակ, կոնյակի բաժակներ գնում, բա ինչո՞ւ այդ ժամանակ ասուլիս չէիք տալիս ու չէիք բողոքում, թե Տարո՛ն Մարգարյան, լավ չեք աշխատում, բյուջեն մի՛ մսխեք, կոնյակ մի առեք, Վահան Բաբայանը պատասխանեց. «Համացանցով ինձ շատերն են այդ հարցերը տալիս: Իրականում եթե գուգլում փնտրեք, թե ես իմ պատգամավորության ժամանակ ինչ հարցեր եմ բարձրացրել, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, պետական ապարատի ծախսերի շուրջ, ինձ այդ հարցը չէիք ուղղի: Ես նախկին իշխանություն չեմ եղել»:

Ըստ նրա, այսօր, որ Երեւանի օդը աղտոտված է, դրա մեղավորը ոչ թե Տարոն Մարգարյանն է, այլ՝ Հայկ Մարությանը. «Այսօր շանս տալ դերասանին, ի սկզբանե պարզ էր, որ մարդը մարդկանց ծիծաղեցնելուց բացի լուրջ մենեջմենթով եթե չի զբաղվել, նա չի կարող մեգապոլիս ղեկավարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Միշտ լավ տպավորությունեք թողել, բայց չէի մտածում, որ իրականությունից այդքան կտրվածեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031