Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները

Օգոստոս 09,2019 15:35
bjishk

Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի  ձմեռային զորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում:

Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին,  առաջացել են  խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել  նոր կազմավորված հանձնաժողովներում:

Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն  և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն: Հարցում է արվել նաև Հայաստանի զինվորական կոմիսարին՝ խնդրին առավել հանգամանորեն տեղեկանալու նպատակով:

Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել  զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:

Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:

Առողջապահության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել