Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արաքսավան համայնքի ղեկավարը 2005 թվականից որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել

Օգոստոս 09,2019 12:39

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։

Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031